Այն մասին, թե ինչպես է տարիների ընթացքում փոփոխվել Պամելա Անդերսոնի կերպարը, ներկայացնում է Woman’s Day-ը:

1989թ.-ին 21-ամյա Պամելան առաջին անգամ նկարահանվել է գարեջրի գովազդում: Լուսանկարում նա շատ թարմ և բնական տեսք ունի:

Նույն թվականի հոկտեմբերին նա մերկ լուսանկարվեց Playboy ամսագրի համար, այնուհետև նա վերածվեց շիկահերի:

1990թ.-ին Պամելան շարունակում է ակտիվորեն համագործակցել Playboy-ի հետ: Երազելով աստղային փառքի մասին՝ աղջիկը որոշեց մեծացնել նախ կրծքերը, ապա շուրթերը:

1995թ.-ին 28-ամյա Պամելան նկարահանվել է «Մալիբուի փրկիչները» հեռուստասերիալում: Այդ ժամանակ նա ամուսնանում է ռոք երաժիշտ Թոմի Լիի հետ: Այս իրադարձությունները չէին կարող չանդրադառնալ նրա արտաքին տեսքի վրա: Նա կրկին պլաստիկ վիրահատությունների է դիմում և նրան անհնար է լինում պատկերացնել առանց վառ դիմահարդարման:

2006թ.-ին արդեն 2 երեխաների մայր Պամելան գտնում է իր ոճը: Մուգ աչքերը, բաց վարդագույն շրթներկը, մուգ մաշկը, շեկ խոպոպիկները դառնում են դերասանուհու կերպարի անբաժան մասը:
Վերջերս արդեն Պամելա Անդերսոնը ավելի պահպանողական և զուսպ է դարձել: Նա հրաժարվել է արևայրուքից և վառ դիմահարդարումից:











































