Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` պայթյուն է գրանցվել Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանում: Որոշակի տվյալներով` օդանավակայանի տարածքում գրանցվել է երկու առանձին պայթյուն:
Դրանք հնչել են արտաքին թռիչքների համար նախատեսված տերմինալում: Բացի այդ, հնչել են կրակոցներ: Կան վիրավորներ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:














































