Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան կարող է մարզական կարիերան շարունակել Իսպանիայում:
Բեն Արֆան, ով ավարտված մրցաշրջանի ընթացքում հանդես էր գալիս «Նիցա»-ում, այժմ ազատ գործակալի կարգավիճակով կարող է պայմանագիր ստորագրել «Սևիլյա»-ի հետ:
Նշվում է, որ Բեն Արֆայի հետ պայմանագիր կնքելու դեպքում իսպանական ակումբը ֆուտբոլիստին 10 միլիոն եվրո պարգևավճար կվճարի:
Գործարքի կայացման մասին կհայտարարվի, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա վերջին:








































