Տեղեկությունը, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել երկրի ղեկավարի հաջորդ ընտրություններում, ստույգ չէ: Այդ մասին հայտնել է Sputnik գործակալության՝ նախկին նախագահին մոտ աղբյուրը:
«Այն, որ տարածվում է նախագահական ընտրություններում Ահմադինեժադի առաջադրվելու մտադրության վերաբերյալ տեղեկությունը՝ ստույգ չէ: Առայժմ վաղ է խոսել նախագահի պաշտոնում առաջադրվելու որևէ մեկի ծրագրերի մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նախագահական ընտրություններն Իրանում տեղի կունենան 2017-ին: Ահմադինեժադն Իրանի նախագահն է եղել 2005-2013 թվականերին:










































