Պորտուգալիայի հավաքականի՝ «Եվրո-2016»-ի 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո Քրիշտիանու Ռոնալդուն զուսպ նշեց հաջողությունը։ Պորտուգալիայի ընտրանին հաղթահարել էր Խորվաթիայի արգելքը։
«Իհարկե, ուրախ եմ Խորվաթիայի նկատմամբ հաղթանակով։ Չէի կարող տոնել հաղթանակը, քանի որ եղբայրս՝ Մոդրիչը, լալիս էր խաղադաշտում։ Պարտքս էր հանգստացնել եղբորս»,- խաղից հետո ասել է Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Մոդրիչը միասին հանդես են գալիս Մադրիդի «Ռեալ»-ում։ Հունիսի 30-ին «Եվրո-2016»-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցը կլինի Լեհաստանի ընտրանին։









































