Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին թույլ են տվել ուժեղացնել օդային պարեկությունը Սիրիայի հետ սահմանի երկայնքով: Այս մասին գործակալությանը հայտնել է թուրք պաշտոնյա, որի անունը չի հաղորդվում:
«ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ և մասնավորապես Մեծ Բրիտանիան դժգոհություն են հայտնել, որ չեն կարող թռիչքներ իրականացնել՝ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին բավականաչափ պարեկություն կատարելու համար, քանի որ կանոնները չափազանց խիստ են: Բանակցություններից հետո Թուրքիան մեղմացրել է կանոնները, որպեսզի դրանք համապատասխանեցնի ՆԱՏՕ-ի քաղաքականությանը»,- ասել է նա:
Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն այդ նորարարության մասին իրազեկվել է երեք շաբաթ առաջ, սակայն թռիչքների քանակը դեռ չի փոխվել:











































