Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիան ճիշտ ուղղությամբ լուրջ քայլ է գործել Ռուսաստանի հանդեպ:
«Դա լուրջ քայլ է ճիշտ ուղղությամբ: Այն անկասկած ուշադրության կառնվի: Մենք այդ թեմայի զարգացումը կմեկնաբանենք ըստ անհրաժեշտության և իրավիճակի իրական զարգացման դեպքում»,- ասել է նա:
Զախարովան այդպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակը, որում նա ափսոսանք է հայտնել ռուսական ինքնաթիռի միջադեպի համար և հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները:








































