ՀԱՀ-ում՝ Քեյփթաունում, Բարձր համակարգչային տեխնոլոգիաների կենտրոնում, գործակվել է 6,5 մլն դոլար արժողությամբ՝ Աֆրիկայի ամենաարագ գերհամակարգիչը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Կենտրոնի տնօրեն Հեփփի Սիթհոլեի խոսքով՝ նոր համակարգիչը, որն անվանվել է Lengau, ՀԱՀ-ին հնարավորություն է տվել միանգամից 200 տեղով բարձրանալ 500 ամենահզոր գերհամակարգիչների գլոբալ ցուցակում:
Lengau համակարգը միավորում է 24 192 պրոցեսորային միջուկ և 1008 հաշվողական հանգույց, շղթայում տվյալների փոխանցման արագությունը 56 Գբիթ/վ է: Նոր գերհամակարգչի առավելագույն արտադրողականությոնը, Linpack թեստերի հատուկ համակարգի համաձայն, 775 տեռաֆլոպս է (1 տեռաֆլոպսը հավասար է 1 տրլն գործողության լողացող կետով 1 վայրկյանում, հզորության հիմնական ցուցանիշ է):
Նոր սարքը կօգտագործվի կենսաինֆորմատիկայի, կլիմայի մոդելավորման, աստղագիտության ոլորտում ուսումնասիրությունների համար:









































