Monday, 08 06 2026
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով

Եվրամիությունը նպաստում է Հարավային Կովկասում աղետների ռիսկի նվազեցման ջանքերի շարունակականությանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 28-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների  ռիսկի նվազեցմանը» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո: Այս մասին   «Առաջին լրատվական» -ին տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

Հայաստանում ծրագիրն իրականացվում է Հայկական կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների կողմից:

Այն իրականացվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ սերտ համագործակցությամբ և տևելու է մինչև  2017թ.-ի վերջը:

Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին վտանգների նկատմամբ: Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում՝ որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագրի գործընկերները սերտորեն կաշխատեն  կենտրոնական, մարզային և տեղական իշխանությունների համապատասխան մարմինների հետ՝ ԱՌՆ-ն և ռիսկերի կառավարումը դարձնելով արտակարգ իրավիճակների կառավարման և կրթության պլանավորման մաս: Այն նաև ուղղված է բարելավելու դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարողությունները և արդյունքում նվազեցնելու աղետների ռիսկը: Իրականացնելով ծավալուն գործողություններ՝ ծրագիրը կխթանի ԱՌՆ ոլորտում աշխատող առաջատար կազմակերպությունների, պետական կառույցների, ԱՌՆ ազգային պլատֆորմի և Հարավային Կովկասում այլ ազգային և տարածաշրջանային կառույցների միջև համագործակցությունը:

Սա Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի չորրորդ փուլն է:

2010 թվականից ի վեր զգալի ջանքեր են ներդրվել ներառական և հատուկ դպրոցների և նախադպրոցական հաստատությունների և երեխաների խնամքի կենտրոնների խոցելիության նվազեցման գործում: Աջակցություն է տրամադրվել թիրախային համայնքներին բարձրացնելու նրանց դիմակայունությունը և մարդկային կյանքեր ու կենսապահովման միջոցներ փրկելու կարողությունները, ինչպես նաև մեղմելու աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունները: Համայնքային դպրոցներում իրականացվել են տարհանման, հրշեջ-պաշտպան ության և ԱՌՆ այլ դասընթացներ և ուսուցողական միջոցառումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում