ԱՄՆ-ում հրապարակվել են Հիլարի Քլինթոնի նոր նամակները, ներառյալ՝ մոտ 30 ջնջվածներ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Հրապարակված տվյալների հիմնական մասը կազմում է ԱՄՆ նախկին պետքարտուղարի նամակագրությունը Judicial Watch իրավապաշտպան կազմակերպության հետ: Հրապարակվել են նաև Քլինթոնի ջնջված նամակներ, որոնք պահպանվել են նրա անձնական օգնական Հյումա Էբեդինի փոստում:
2009 թ. մարտին թվագրվող նամակներից մեկում այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը բողոքում է. «Ես հենց նոր գիտակցեցի, որ գաղափար չունեմ՝ ինչ է տեղի ունենում իմ թղթերի հետ մեր պետական ապարատում: Ո՞վ է աշխատում իմ անձնական և աշխատանքային ֆայլերի հետ»: 2010 թ. նոյեմբերի մեկ այլ նամակում Քլինթոնն Էբեդինի հետ քննարկում է իրեն ի պաշտոնե տրամադրվող պաշտպանված փոստարկղի օգտագործման հնարավորությունը և մտավախություն է հայտնում, որ այդ դեպքում իր անձնական նամակագրությունը կարող է օտար ձեռք ընկնել:







































