Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, հունիսի 28-ին փակ է այցելուների համար՝ աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ գործադուլի պատճառով: Այս մասին ասված Է աշտարակի գործարկու ընկերության՝ SETE-ի հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ ընկերության աշխատակիցների մի մասը որոշել է մասնակցել հունիսի 28-ին ծրագրված ակցիաներին:
Աշխատավայրում մնացած մարդկանց թվաքանակը թույլ չի տալիս պատշաճ կերպով ընդունել այցելուներին և ապահովել նրանց անվտանգությունը, ուստի աշտարակը փակ կլինի ամբողջ օրը։











































