Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Իսրայելն ընդունել է Թուրքիայի բոլոր նախապայմանները:
Նրա խոսքով՝ Իսրայելը համաձայնել է Թուրքիայի միջնորդությամբ Գազայի հատվածի շրջափակման վերացմանը: Յըլդըրըմն ընդգծել է, որ Թուրքիան առաջիկա օրերին հումանիտար օգնություն կուղարկի Գազայի հատված:
Թուրքիան և Իսրայելը այսօր համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների կարգավորման մասին: Դրանից հետո երկու երկրների դեսպանները կվերադառնան իրենց աշխատավայրեր:








































