Ջիբրալթարը Շոտլանդիայի հետ բանակցություններ է սկսել համատեղ գործողություններ մշակելու շուրջ, որոնք միտված են Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի այդ մասերի անդամակցությունը պահպանելուն։
Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Ռիկարդոն հունիսի 28-ին BBC-ին պատմել է, որ ինքն այդ թեման քննարկում է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի հետ:
Բացառված չէ, որ այդ բանակցություններին կարող է միանալ նաև Հյուսիսային Իռլանդիան: Մեծ Բրիտանիայի այս երեք մասերի բնակիչները քվեարկել են Եվրամիությանը երկրի անդամակցությունը պահպանելու օգտին:
«Ես կարող եմ պատկերացնել այն իրադրությունը, որի դեպքում Մեծ Բրիտանիայի առանձին մասեր դուրս կգան ԵՄ-ից, իսկ մյուսները՝ կմնան: Դա նշանակում է, որ մեզ հարկավոր չի լինի կրկին ԵՄ-ի կազմ ընդունվելու հայտ ներկայացնել. մենք պարզապես կմնանք Եվրամիությունում՝ օգտվելով այն հայտից, որը Մեծ Բրիտանիան այժմ ունի»,-ասել է Ռիկարդոն։










































