Կիրակի օրը Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի արևելքում գտնվող գյուղի վրա ավիահարվածների հետևանքով կարող է զոհված լինել մոտ 25 երեխա: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ այդպիսի տեղեկատվության է տիրապետում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ Սիրիայի գործընկերներից տեղեկություն է ստացել, համաձայն որի՝ Դեյր էզ Զորի արևելյան Ալ Կուրիա գյուղի վրա ավիահարվածների հետևանքով երեկ սպանվել է 25 երեխա: Ինչպես հաղորդվում է, 3 հարված հասցվել է մարդաշատ շրջաններին, այդ թվում՝ աղոթքի ժամանակ մզկիթին»,- ասել է Ֆարհան Հակը:










































