Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին կքննի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճռի գանգատարկումը, որը դատապարտվել Է 700 հազար դոլար հափշտակելու համար:
Ավելի վաղ դատական նիստը հետաձգվել Էր դատավորների կողմից գանգատի փաստարկները լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտության կապակցությամբ:
Դրա հետ մեկտեղ պաշտպանությունը նախորդ նիստում վճռաբեկ ատյանին ներկայացրել Է մշակույթի և արվեստի, Մոսկվայում հայ համայնքի, «Վստահություն» նախագահական ակումբի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մի շարք դիմումներ՝ Հայրապետյանին ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու խնդրանքով:
Բացի այդ, փաստաբանները նշել են, որ ձեռնարկատերը մեկենաս Է և ունի մեծ թվով շնորհակալագրեր, այդ թվում՝ Ռուսաստանի օլիմպիական շարժման մեջ, ինչպես նաև Ղրիմում հայկական մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար:
Նաև դատապաշտպանները դատարանի ուշադրությունը դարձրել են իրենց պաշտպանյալի առողջական վատ վիճակի վրա, որը տառապում Է մի շարք խրոնիկական հիվանդություններից:
Ավելի վաղ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը գործարարին մեղավոր Է ճանաչել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից՝ Թամարա Իզմեստևայից, 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Նաև դատարանը որոշել Է Հայրապետյանից 20,850 մլն ռուբլի բռնագանձել տուժածի օգտին:
Ինչպես պարզել Է հետաքննությունը, գործարարը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին, Թամարա Իզմեստեւայից 700 հազար դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն օժանդակելու համար, բայց իրապես չԷր կարող ազդել դատավճռի վրա:










































