ԵՄ անդամ երկրների առաջնորդներն այսօր կհավաքվեն Բրյուսելում՝ քննարկելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքը բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնի մասնակցությամբ, իսկ չորեքաբթի՝ առանց նրա: Կլսվեն նաև առաջարկներ ԵՄ նոր գլոբալ ռազմավարության մասին, կքննարկվեն հարաբերություները ՆԱՏՕ-ի հետ և հակիրճ կանդրադառնան այլ հարցերի, այդ թվում՝ միջազգային։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Բրիտանիան պետք է դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություն ներկայացնի, սակայն ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի հաղորդմամբ՝ գագաթնաժողովին Քեմերոնի կողմից պաշտոնական հայտարարություն չի սպասվում, քանի որ հանրաքվեի արդյունքները երկրում քաղաքական ճգնաժամի են հանգեցրել, իշխանությունները դեռևս չեն հասցրել հավաքել մտքերը։











































