ԱՄՆ-ում սկսել են հետաքննություն՝ կապված լրատվամիջոցների այն հաղորդագրության հետ, ըստ որի սիրիական ընդդիմության համար նախատեսված զենքը կարող է ընկնել «սև շուկա», այնտեղից էլ ԴԱԻՇ-ի զինյալների ձեռքը, հայտնում է RIA Novosti-ն:
«Այժմ հետաքննություն է գնում: Այն կատարում են մի քանի գերատեսչություններ»,- հայտնել է պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Էլիզաբեթ Թյուդոն:
Այդ ձևով նա մեկնաբանել է մի շարք արաբական և ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, համաձայն որոնց զենքը կարող է ընկնել «սև շուկա» Հորդանանի հետախուզության ներկայացուցիչների միջոցով, որի տարածքում կատարվում է սիրիական ընդդիմության մարտիկների պատրաստումը:











































