Շվեդական IKEA ընկերությունը Սիրիային սեփական արտադրության տներ կմատակարարի՝ փախստականների համար:
Նման մեկ ապաստարանը նախատեսված է 5 մարդու համար: Տանիքներին տեղադրված են արևային մարտկոցներ, պատերը պլաստիկե են, որոնք դրանք գիշերը «թույլ են տալիս», որ ջերմությունը ներս մտնի, իսկ ցերեկը՝ ոչ: Ներսում կան բոլոր հարմարությունները՝ փոքրիկ խոհանոց, մահճակալներ և զուգարան: Այդ տներն ընդարձակ չես անվանի, սակայն ամեն դեպքում դրանք ավելի լավն են, քան ներկայիս վրանային ճամբարները: Բացի այդ, դրանք կարող են ծառայել մինչև 3 տարի:
Այդ տների մի մասն արդեն գնել է ՄԱԿ-ը, հաղորդում է Vesti.ru-ն:








































