Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրած նամակում խորին ափսոսանք է հայտնել ռուսական ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ:
«Թուրքական պետության ղեկավարը կիսել է զոհված ռուս օդաչուի ընտանիքի վիշտը և ցույց տվել, որ ցավում է»: Իբրահիմ Քալընն ընդգծել է, որ Էրդողանի ուղերձում կոչ է արվում վերականգնել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները, համագործակցել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում և համատեղ պայքարել ահաբեկչության դեմ:
Քալընը ընդգծել է նաև, որ Թուրքիան ու Ռուսաստանը ներդաշնակ են այն միջոցների ընդունման հարցում, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:











































