RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և անում է ամեն հնարավորը խնդրի լուծման համար, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը:
«Մենք փորձում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, անում ենք հնարավոր ամեն ինչ համանախագահների և պետդեպարտամենտի աջակցությամբ»,- հայտարարել է «Արմենիա» հեռուստաընկերությանը այցով Երևանում գտնվող Բրինքը:
Նրա խոսքով` Վաշինգտոնը կողմերին առաջարկում է գործել պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում:









































