Ճապոնիայից Սիբա-ինու ցեղատեսակի շունը համացանցի նոր աստղ է դարձել, տեղեկացնում է BuzzFeed-ը: Շան անունը Ունի-տյան է: Ճոճոնակի վրա նրա ճոճվելը գրավել է օգտատերերին:
Շան տիրոջ խոսքերով՝ իր շունը միշտ էլ սիրել է բարձր տեղեր և խաղալիքներ: Շան լուսանկարները արագ տարածվել են համացանցում և բազմաթիվ մեմերի առիթ դարձել:
Շան տերը խոստովանել է, որ ուրախ է, որ մարդիկ տեղեկանում են ճապոնական այդ ցեղատեսակի շների մասին: Նա հայտարարել է, որ ինքը ոչ միայն զարմացած է այդ փաստից, այլև շնորհակալ է:



















































