Google-ի, OpenAI-ի, Սթենֆորդի և Կալիֆոռնիայի համալսարանների մասնագետները հրապարակել են կոնկրետ պրակտիկ խնդիրների համատեղ հետազոտություն, որոնք պետք է հաշվի առնել արհեստական ինտելեկտ մշակելիս: Այս մասին գրում է in.ua-ն:
Հետազոտության մեջ գիտնականները ներկայացրել են 5 առավել կարևոր պրակտիկ խնդիրներ, որոնք, նրանց կարծիքով, պետք կլինի լուծել արհեստական ինտելեկտի լայն օգտագործման համար: Առայժմ այդ հարցերը ոչ արդիական են թվում, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանք առաջնահերթ կդառնան:
Ըստ հետազոտողների՝ արհեստական ինտելեկտ մշակելիս պետք է՝
Խուսափել կողմնակի ազդեցություններից՝ երաշխավորել, որ համակարգը իր նպատակներին հասնելու համար չի քանդի այն, ինչ իրեն շրջապատում է:
Խուսափել խարդախությունից շահադիտական նպատակներով: Օրինակ՝ մաքրող ռոբոտին թույլ չտալ աղբը մաքրելու փոխարեն այնպես թաքցնել, որ այն չերևա:
Ճկուն վերահսկողություն սահմանել՝ երաշխավորել, որ համակարգը կհարգի և ճիշտ կգնահատի այն ոլորտները, որոնք արժեքավոր են մարդու համար: Օրինակ՝ եթե արհեստական ինտելեկտը կարող է մարդուն հարցերով դիմել, նա պետք է հետադարձ կապն արդյունավետ կերպով օգտագործի, որ չնյարդայնացնի:
Կազմակերպել անվտանգ հետազոտության հնարավորություն՝ ապահովել արհեստական ինտելեկտի ուսուցում առանց բացասական հետևանքներրի: Օրինակ՝ մաքրող-ռոբոտը պետք է փորձարարություն անի մաքրելու տարբեր միջոցներով, բայց միաժամանակ կցորդիչը թաց շորով չսրբի:
Գործունեության փոփոխության նկատմամբ կայունություն կազմակերպել՝ երաշխավորել, որ արհեստական ինտելեկտի համակարգը կհասկանա և կկարողանա իրեն համապատասխան կերպով պահել, եթե իր համար անծանոթ միջավայր ընկնի:








































