Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հռոմում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը Թուրքիային պարտավորեցնում է աջակցել Իսրայելի ինտեգրմանը այն միջազգային կառույցներին, որի անդամ է նա:
Նեթանյահուն հասկացնել է տվել, որ երկու երկրների մերձեցումն արդեն հանգեցրել է նրան, որ Անկարան դադարեցրել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանին կից իսրայելական ներկայացուցչության բացման դեմ առարկությունները:
Ավելի վաղ Իսրայելը ՆԱՏՕ-ից առաջարկ է ստացել Բրյուսելում մշտական ներկայացուցչություն բացելու մասին և ընդունել է այդ առաջարկը:







































