ՀՀ ԱԺ-ի դիմաց այսօր ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի կնքման հավաքված ցուցարարներին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով նույնպես դեմ է համաձայնագրի ընդունմանը:
Ակցիայի մասնակիցների հետ համաձայնագրի շուրջ զրույցի ժամանակ, մի քաղաքացի, ըստ Հրանտ Բագրատյանի, ագրեսիվ մոտեցել և ասել է. «Դու էլ ես նույնը, Սերժն էլ է նույնը, Ռոբերտն էլ է նույնը»: Դրանից հետո դատարկ շիշ է շպրտել պատգամավորի ուղղությամբ, բայց հարված չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում մանրամասնեց Հրանտ Բագրատյանը:
Անդրադառնալով միջադեպի «հերոսին»՝ Բագրատայնը նշեց. «Կարող ա լինի խելագար, կարող ա լինի իշխանության կողմնակից, կարող ա լինի պրովոկատոր, կարող ա լինի ադրբեջանական շպիոն, վրացական մենշևիկ, ռուսական էսէռ»:










































