Բելգիական ութ F-16 կործանիչ-ռմբակոծիչներ թռել են Հորդանան՝ մասնակցելու Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ավիաարշավին։ Այս մասին հայտնում է թագավորության ՊՆ-ն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Առաջին անգամ Բելգիայի ռազմաօդային ուժերի մանդատը նախատեսում է Սիրիայում ավիագործողությունների մասնակցության հնարավորություն»,- հայտարարել է ՊՆ-ն։
Իրաքում բելգիական ռազմաօդային ուժերի վերջին առաքելությունն անցկացվել է 2014 թվականի հոկտեմբերից 2015 թվականի հունիս, երբ այն ընդհատվել է՝ կապված բյուջետային միջոցների սղության հետ։









































