ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն կոչ արեց այնպես անել, որ ԸՕ-ի շուրջ իրենց աշխատանքը չնմանվի սիզիփոսյան աշխատանքի. «Իսկ մեր որոշ գործընկերների այն դիտարկմանը, թե այս փոփոխությունների վերաբերյալ 4+4+4-ի ձեռք բերած համաձայնությունը ոչ թե տեխնիկաբանվորագյուղացիաինժներեական է, այլ քաղաքական, մենք տեր ենք մեր ստորագրությանը»:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ ճիշտ չի համարում, երբ համաձայնագիրը ստորագրելուց հետո ասվում է, թե ինչու կառավարությունը համապատասխան միջոցները չի հայթայթում. «Մենք ստորագրել ենք համաձայնագիրը՝ եթե դոնոր կազմակերպությունները չեն տալիս այդ գումարները, ապա այդ համաձայնությունները առ ոչինչ են: Անկախ ամեն ինչից, այս ընտրությունները պետությունն է իր ուսերի վրա վերցնելու, սակայն լրացուցիչ ֆինանսական բեռ իր վրա չի վերցնի, եթե դոնորները չհամաձայնվեն գումար տալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































