Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատժել ավտոկայանման համար ապօրինի գումար գանձողներից

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արգելափակման սարքեր տեղադրելու նպատակով, իսկ մինչ այդ տվյալ տարածքում հերթապահություն է իրականացվում ՃՈ աշխատակիցների կողմից:

Նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Ճանապարհային Ոստիկանության հետ համատեղ իրականացված հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ հսկողության արդյունքում կազմվել է 21 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի տուրքի գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Մասնավորապես, վերջինի մասով նախորդ շաբաթ արձանագրվել է 58 դեպք:

Տվյալ անօրինականության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և այն իսպառ վերացնելու նկատառումով՝ հանձնարարվել է արձանագրված դեպքերի մասին տեղեկատվությունը փոխանցել նաև Երևան քաղաքի ոստիկանությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

«Ավտոկայանման համար մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողները պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած անգամ չմնա, որ ապօրինություն կատարողը կարող է անպատիժ մնալ: Ըստ այդմ, բոլոր տվյալները փոխանցեք նաև Երևան քաղաքի դատախազությանն ու ոստիկանությանը: Արատավոր այս երևույթը պետք է իսպառ վերանա մայրաքաղաքի փողոցներից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև որոշ տնտեսվարողների կողմից փողոցների ավտոկայանման համար նախատեսված հատվածներում տարատեսակ իրերով խոչընդոտներ ստեղծելու երևույթին:

«Այս հարցում ևս պետք է լինել հետևողական և թույլ չտալ որևէ մեկին անհարկի խոչընդոտել թույլատրված հատվածներում ավտոմեքենաների կայանմանը: Անընդունելի է, երբ ոմանք, տարբեր մետաղական իրեր տեղադրելով, խոչընդոտներ են ստեղծում մեզ համար: Խստորեն վերահսկեք ու բացառեք նման երևույթները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում