ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կրկին գնացել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Ա1+»-ի տեղեկություններով` նա բարձր ջերմություն ունի:
Բժիշկները հետազոտում են նրան` ջերմության պատճառն պարզելու համար:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին օրերին պարբերաբար այցելում է բժշկական կենտրոն:
Իսկ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը երեք օր առաջ հաղորդագրություն էր տարածել` նշելով, թե վարչապետի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա:











































