ԵՄ-ում Ֆրանսիայի հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար պատճառներ չկան։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Չկան պատճառներ Ֆրանսիայի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման համար։ Չնայած Ֆրանսիայում, ինչպես նաև այլ երկրներում, առկա են նույն գործոնները, որոնք մղել են բրիտանացիներին հանրաքվեի անցկացման։ Սակայն ֆրանսիացիները, իմ կարծիքով, մեծամասամբ հանդես են գալիս ԵՄ-ում և եվրոգոտում մնալու օգտին։ Չեմ կարծում, որ նրանք զանգվածաբար աջակցում են որևէ կուսակցության, որն առաջարկում է ելք եվրոգոտուց»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ «ֆրանսիացիները հիանալի հասկանում են, որ նման քայլը կհակասի Ֆրանսիայի շահերին և կնշանակի միասնական Եվրոպայի ստեղծման կուրսի ավարտ»։ «Ֆրանսիան հատուկ դեր է խաղում ԵՄ-ում, քանի որ միության հիմնադիր երկիր է»,- հիշեցնում է Դեզիրը։
«ԵՄ երկրների հանձնարարությունն է ստեղծված իրավիճակում միասնական մնալը։ Լիսաբոնյան պայմանագրի վերանայման պատճառ չկա»,- նշել է Դեզիրը։








































