ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն անդրադառնալով Գյումրիում առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ նշեց, որ մի քանի օրից հստակ կհայտարարվի և պարզ կլինի, թե որ կուսակցություններն են մասնակցելու ընտրություններին, ըստ այդմ՝ կորոշվի, թե ինչ է անելու իր թիմը:
Որպես քաղաքապետի թեկնածու իր առաջադրվելու հետ կապված լուրերին անդրադառնալով՝ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ դրանք ԶԼՄ-ների կողմից են շրջանառության մեջ դրվել, և որ մի քանի օրից հայտարարություն կանի այն մասին, թե իր թիմն ինչ պետք է անի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին:
Մանրամասները՝ տեսանյութում:







































