Պակիստանում հրատարակել են ֆեթվա, որը թույլատրում է տրանսգենդերի հետ ամուսնություն: Այս մասին հայտնում է Dawn պորտալը:
«Թանզիմ Իթթեհադ-ի-Ումմաթ» քիչ հայտնի կրոնական համայնքին պատկանող հոգևորականների թողարկած փաստաթղթի համաձայն՝ մուսուլմանը կարող է ամուսնանալ տրանսգենդերի հետ, եթե նրա ընտրյալը «հակառակ սեռի տեսանելի նշաններ» ունի: Եթե տրանսգենդերն ունի երկու սեռերի տեսանելի նշաններ, նա չի կարող ամուսնանալ:
Ֆեթվայում նաև դատապարտվում է այն ծնողների վարքը, որոնք իմանալով, որ իրենց երեխան տրանսգենդեր է, նրան զրկում են ժառանգությունից: Իմամները պնդում են, որ այդպիսով նման ծնողները «իրենց գլխին հավաքում են Ալլայի զայրույթը», և կառավարությանը խնդրում են միջոցներ ձեռնարկել նրանց դեմ:
Ֆեթվան նաև կտրականապես արգելում է վիրավորել և նվաստացնել տրանսգենդերներին: Փաստաթղթում ասվում է, որ մահացած տևրանսսեքսուալին անհրաժեշտ է թաղել նույն ծեսերով, ինչ ցանկացած այլ մուսուլմանի:
Մի խումբ աստվածաբանների կողմից սեփական նախաձեռնությամբ թողարկված ֆեթվան թեև զգալի բարոյական ուժ ունի և իսլամական իրավունքի նորմատիվա-իրավական աղբյուր է, պարտադիր չէ իրագործման համար:
Պակիստանում տրանսգենդերների դրությունը ծանր է մնում՝ չնայած 2009 թ. նրանք երկրում պաշտոնապես ճանաչվել են որպես «երրորդ սեռի» ներկայացուցիչիներ:









































