Starslife.ru-ի փոխանցմամբ՝ Քանյե Ուեսթը բավական ոչ միանշանակ անձ է շոու-բիզնեսում: Նա ոչ միայն երաժիշտ և դիզայներ է, այլև մեծ սադրիչ, իսկ վերջերս սկսել է իրեն անվանել Աստված:
Նրա հերթական սադրանքը դարձավ Famous երգի տեսահոլովակը: Օրեր առաջ հրապարակված տեսանյութում բազմաթիվ աստղեր հայտնվել են բացարձակապես մերկ վիճակում:
Տեսանյութում ընդգրկվել են Ջորջ Բուշը, Աննա Վիտուրը, Դոնալդ Թրամփը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Թեյլոր Սվիֆթը, Քիմ Քարդաշյանը, Ռեյ Ջեյը, Էմբեր Ռոուզը, Քեյթլին Ջենները, Բիլ Կրոսբին:
Տեսանյութի պրեմիերայից ժամեր անց Քանյեն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Վերջապես որևէ մեկը դատի կտա՞ ինձ: Ես շատ եմ սպասում»: Հաղորդվում է, որ առաջինը պատրաստվում է Ուեսթի դեմ հայց ներկայացնել նրա ոխերիմ «ընկերուհի» Թեյլոր Սվիֆթը, որին մեծապես զայրացրել է Ուեսթի արարքը:








































