ԴԱԻՇ-ը համացանցում հրապարակել է 5 ակտիվիստների սպանության տեսանյութը, որոնք սիրիացի իրավապաշտպաններին տեղեկություն են մատակարարել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հաղորդմամբ՝ զոհերը եղել են իսլամիստների վերահսկողության տակ գտնվող արևելյան Դայր էզ-Զաուր նահանգից:
Նրանցից մեկը տեղեկություն է փոխանցել կազմակերպության աշխատակիցներին:
Բոլոր 5-ին առաջադրվել են ընդդեմ ԴԱԻՇ-ի և հօգուտ «արտաքին ուժերի» գործելու մեղադրանքներ: Տվյալների համաձայն՝ այդ մարդիկ կես տարի առաջ են սպանվել, բայց ջիհադիստները տեսանյութը հրապարակել են միայն այժմ:









































