Գերմանիայի խորհրդարանի ներքին պալատը հավանության է արժանացրել հետերոսեքսուալ և միասեռ ամուսնական զույգերի հարկային հավասարության մասին օրինագիծը: Այս մասին հաղորդում է Deusche Welle կայքը: Այս հարցի վերաբերյալ Բունդեստագը քվեարկել է դաշնային սահմանադրական դատարանի համապատասխան վճռից հետո:
Եթե խորհրդարանի վերին պալատը ևս հավանության արժանացնի այս որոշումը, ապա Գերմանիայում 34 հազար միասեռ ամուսնական զույգեր նույնպիսի հարկային արտոնություններ կստանան, ինչպես և հետերոսեքսուալ զույգերը:
Հավելենք նաև, որ օրենքը հետադարձ ուժ ունի: Այն գործող կհամարվի 2001 թ. օգոստոսի 1-ից:










































