ԵՄ-ն համաձայնել է բանակցություններ սկսել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Այս մասին հունիսի 28–ին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Բանակցությունների սկսման ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ: BBC News-ի հաղորդմամբ՝ այն կսկսվի 2014 թ. հունվարից ոչ շուտ:
Թե ինչքան կտևեն բանակցությունները, նույնպես պարզ չէ: Խորվաթիան, որն ընթացիկ շաբաթվա ընթացքում պաշտոնապես կդառնա ԵՄ անդամի 28-րդ երկիրը, 8 տարի շարունակ պայմանավորվում էր իր անդամակցության մասին:
Բելգրադի և Բրյուսելի բանակցություններին սկզբում խոչընդոտում էր Սերբիայի և Կոսովոյի չհարթված տարաձայնությունը: 2013 թ. ապրիլին այս պետությունները, ԵՄ-ի միջնորդությամբ ստորագրել են երկկողմ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիր: Փաստաթուղթը հիմնականում վերաբերում է Կոսովոյի սերբերի կարգավիճակին:
ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին Սերբիան առաջին անգամ հայարարել էր 2000-ականներին: ԵՄ անդամ-երկրի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ այն ստացել է 2012 թ.: Կոսովոյի հետ խնդրի կարգավորումից բացի, ԵՄ-ն Սերբիայից պահանջել էր նախկին Հարավսլավիայի տարածքում զինված հակամարտության ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների մեղավորների ձերբակալում:











































