Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից հետո, որի շրջանակներում մրցում էին Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականները, քննարկվում էր Նեյմարի և Ալվարո Գոնսալեսի կոնֆլիկտը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում: Նեյմարը պատրաստվում էր անկյունային իրացնել, իսկ Գոնսալեսը բժիշկների օգնությամբ լքում էր խաղադաշտը: Եզրային դրոշակի մոտ ֆուտբոլիստները խոսքեր են փոխանակել: Թե ինչ է ասել Գոնսալեսը Նեյմարին, կադրում չի երևում: Սակայն Նեյմարը ծաղրել է նրան` օդային համբույր ուղարկելով Գոնսալեսին:
«Ես համբույրը չեմ նկատել, սակայն, հավանաբար, Նեյմարին դա դուր է գալիս: Ֆուտբոլում խաղացողները հաճախ են վիրավորում միմյանց, սակայն դա այդպես էլ մնում խաղադաշտում»,- մեկնաբանել է Գոնսալեսը:
«Գոնսալեսն ինձ հայհոյեց, ես էլ նրան համբույրներ ուղարկեցի»,- կատակել է Նեյմարը:






































