Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը զսպելով Ադրբեջանի նկրտումները՝ նպաստում է Իրանի անվտանգությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը։

Պարոն Ոսկանյան, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 5-ին այցելեց Թեհրան, և հանդիպեց Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, հետո փոխնախագահ Ալի Սալեհիի և ազգային անվտանգության բարձր խորհրդի նախագահ Շամխանիի հետ: Նշվել է, որ Իրանի նախագահն ասել է, որ մոտ ժամանակներս մտադիր է այցելել Հայաստան: Նախ՝ ի՞նչ արդյունքներ տվեց Նալբանդյանի այցը Թեհրան և որքանո՞վ նպաստեց հարաբերությունների խորացմանը, կարո՞ղ եք հեռանկարները նախանշել:

-Ըստ իս՝ այցը չափազանց կարևոր էր, մի քանի ուղղություններով էր այդ կարևորությունը հատուկ մատնանշվում: Նախ՝ պետք է շեշտել այն հանգամանքը, որ այցի ընթացքում հուշագիր ստորագրվեց Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմը թուլացնելու կամ ըստ էության չեղարկելու, բաց սահմանների քաղաքականություն վարելու, դա չափազանց կարևոր մի հանգամանք էր և նաև որոշակիորեն ցուցիչ առ այն, որ հայ-իրանական հարաբերությունները հասել են այնպիսի քաղաքական մակարդակի, որ ըստ էության վիզային ռեժիմը խանգարում է երկու երկրների միջև հարաբերություններին և թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը գնալու են այդ ռեժիմի չեղարկմանը՝ ազատականացմանը: Մյուս կարևոր հանգամանքը, որը այցի ընդհանուր համատեքստում պետք է մեր ուշադրությունը գրավի, չափազանց հետաքրքիր մի հայտարարություն էր՝ արված Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի կողմից առ այն, որ Հայաստանը շարունակում է դիտարկվել Իրանի համար կարևորագույն օղակ, Պարսից ծոցը Սև ծովին կապելու այդ միջանցքի ծրագրի շրջանակներում, և ևս մի կարևոր հայտարարություն այս ամենի համատեքստում, դա այն էր, որ Իրանի նախագահը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է նույնիսկ տեխնիկական և ինժեներական ծառայություններ ցուցաբերել Հայաստանի այս ծրագիրը կյանքի կոչելու նպատակով: Ըստ էության՝ այն բոլոր մտավախությունները, այն բոլոր խնդիրները, որոնք առկա էին մեր հասարակութան որոշակի շերտերում, առ այն, որ միգուցե Իրանը կդադարի Հայաստանը դիտարկել այս ծրագրի կարևորագույն օղակ կամ այս ծրագիրն իրականացնելու տարբերակներից մեկը, այս հայտարարությամբ, փաստորեն, դուրս են գալիս օրակարգից, թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը շարունակելու են այս ուղղությամբ իրենց համագործակցությունը: Մենք ունենք լավ հնարավորություններ՝ դառնալու Պարսից ծոցը Սև ծովին կապելու կարևորագույն զարկերակ, որն իր մեջ ներառելու է երկու հատված, առաջինը՝ Հյուսիս-հարավ մայրուղու հնարավորություններն են և երկրորդը՝ Հայաստան-Իրան նախագիծը, որի շուրջ նույնպես գործընթացներն ընթացքի մեջ են, այսինքն՝ այս հարցը ևս դուրս չի եկել հայ-իրանական հարաբերությունների օրակարգից, օրակարգ, որը լայն իմաստով եթե դիտարկելու լինենք, նաև նպաստավոր է համաշխարհային առևտուրը զարգացնելու տեսանկյունից, համաշխարհային հաղորդակցությունը զարգացնելու տեսանկյունից, որովհետև Պարսից ծոցը կարևոր հանգրվան է Հեռավոր Արևելքից բեռների դեպի Եվրոպա հասցնելու ուղու վրա, և այդ հանգրվանը կարող է օգտավետ լինել նաև մեր երկրի համար, որովհետև մեր երկիրը կարող է դառնալ այդ խոշորամասշտաբ, արդեն համաշխարհային նշանակություն ունեցող ծրագրի մաս:

Հիմա ի՞նչ կտա Ռուհանիի այցը և ո՞րն է դրա նշանակությունը, Ռուհանին 2011թ. ընտրվելուց հետո առաջին անգամ է այցելելու, ինչո՞ւ հենց այս շրջանում որոշեց գալ Հայաստան:

-Ընդհանուր առմամբ՝ երկու երկրների միջև նախագահների փոխայցերի օրակարգը կամ ժամանակացույցը հաստատվում է զանազան համաձայնությունների եղանակով, և տվյալ ժամանակահատվածը, ըստ էության, որևէ հատուկ նշանակություն չունի: Այսինքն՝ ըստ ամենայնի՝ հարմար ժամանակահատված է Իրանի նախագահի համար՝ հաշվի առելով, որ Իրանը հսկայական պետություն է և ունի բազմաթիվ հարաբերություններ՝ թե տարածաշրջանում, թե՛ արտատարածաշրջանային, այս առումով այցը Հայաստան, ըստ էության, որևէ ցուցիչ չէ: Ինչ վերաբերում է այցի կարևորությանը, ապա նախևառաջ այդ հանգամանքը պետք է կարևորել այն տեսանկյունից, որ փաստորեն Իրանի նորընտիր նախագահը հարևան պետություններից Իրանի համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է ացելում՝ ինչպիսին է ՀՀ-ն, և բացի դրանից՝ այցը որոշակի ցուցիչ կլինի նաև հայ-իրանական հարաբերությունների մակարդակը ևս մեկ անգամ հստակորեն արձանագրելու տեսանկյունից և այս առումով պատահական չէ, որ այցի նույնիսկ հեռանկարը զգալի հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, խոսքը Բաքվի վարչակարգի մասին է:

Դուք ասում եք, որ Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի Հայաստանը, դա ինչո՞վ է արտահայտվում:

-Մի քանի ոլորտներ կան, որտեղ Հայաստանի և Իրանի շահերը գրեթե բոլոր կետերով համընկնում են, դա նախևառաջ տարածաշրջանային անվտանգության խնդիրն է, մեծ հաշվով, հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել, երբ Հայաստանը Հարավայի Կովկասում փաստացիորեն զսպելով Ադրբեջանի նկրտումները՝ նպաստում է Իրանի, հատկապես Իրանի հյուսիսային շրջանների անվտանգությանը, որի նկատմամբ Բաքվի բռնապետի վարչակարգը նկրտումներ ունի՝ զանազան նկատառումներից ելնելով և շեշտադրումը կատարելով այս տարածքների թյուրքալեզու հանգամանքի վրա: Այս առումով մենք փաստացիորեն Արցախում և Հայաստանի Հանրապետության երկայնքով զսպելով կամ եթե կարելի է այլ բառերով ասել՝ զբաղեցնելոով Ադրբեջանի ռեսուրսները՝ նպաստում ենք Իրանի անվտանգությանը: Մյուս կողմից՝ իրանական կողմի ներգրավվածությունը սիրիական հակամարտության ողջ գործընթացում և ընդհանրապես ծայրահեղ իսլամիզմի այս ամբողջ համատեքստում, ինչ-որ առումով նպաստում է մեր անվտանգությանը՝ զսպելով ծայրահեղ իսլամիստներին տարածաշրջանում ընդհանրապես, մասնավորապես Հայաստանի սահմաններին: Այս համատեքստում Հայաստանը և Իրանը, թվում է թե երկու բոլորովին իրար հետ կապ չունեցող երկու ճակատներում պայքարելով, ըստ էության, ինչ-որ առումով ապահովում են նաև մեկը մյուսի շահերը: Կան այլ ուղղություններ ևս. դա նախևառաջ Իրանի նպատակն է միջազգային մեկուսացումից դուրս գալուց հետո ապահովել իր համար կայուն և անվտանգ ելքեր դեպի Արևմուտք, դեպքի հյուսիս, դեպի ավելի լայն շուկաներ, և այս տեսանկյունից Հայաստանը ոչ միայն Իրանի համար ամենակարճ ուղին է, այլ նաև ամենաանվտանգ ուղին՝ բարեկամական երկիր Իրանի համար, որտեղ երբևէ փաստացիորեն Իրանի շահերը չեն ոտնահարվել նույնիսկ միջազգային տարբեր խաղացողների ճնշումների դեպքում, նույնիսկ այն պայմաններում, երբ Իրանը գտնվում էր միջազգային պատժամիջոցներիր ռեժիմի տակ: Հետևաբար այս տեսանկյունից նաև Հայաստանի ժամանակին որդեգրած դիրքորոշումը նույնպես չափազանց կարևոր է Իրանի այսօրվա տարածաշրջանային օրակարգը ձևավորելու տեսանկյունից:

Իսկ ԻրանԱդրբեջան երկաթուղին չի՞ կարող այլընտրանք լինել, որովհետև կարծեք թե ավելի էժան է:

-Մի չափազանց կարևոր հանգամանք կա. մենք պետք է մշտապես նկատի առնենք այն, որ Իրանը տարածաշրջանային գերտերություն է, այսինքն՝ Իրանը, ըստ էության, իր քաղաքականությունը մշակելու և վարելու է սեփական շահերը հաշվի առնելով, շատ դեպքերում նույնիսկ ունենալով հզոր պոտենցիալ, աչք փակելով այլոց շահերի վրա՝ ինչպես մենք ականատես ենք եղել պատժամիջոցների տարիներին, երբ հսկայական ճնշումը, որը գործադրվում էր Իրանի՝ մասնավորապես երկրում վարչակարգ փոխելու առումով, փաստացիորեն ունեցավ զրոյական արդյունք: Այս համատեքստում իրանցիների հարաբերությունը ՀՀ-ի հետ կամ Իսլամական Հանրապետության փոխգործակցությունն ընդհանրապես մեր երկրի հետ չի բացառում նրա փոխգործակցությունը կամ հարաբերությունները տարածաշրջանային այլ երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, ուղղակի այստեղ կա մի կարևոր հանգամանք, իրանական քաղաքական վերնախավը հավասար պայմանների դեպքում, ըստ էության, մշտապես առաջնայնությունը տվել է մեր երկրին և այսուհետ էլ, թվում է, թե վարվելու է այդպես:

Պարոն Ոսկանյան, այսինքն՝ Ձեր կարծիքով դա հավասարակշռման քաղաքականությո՞ւն է, թե՞ շեշտադրումներ կան մեր օգտին:

-Իրանի քաղաքական վերնախավը, ինչպես ցանկացած գերտերության կամ մեծաթիվ բնակչություն ունեցող պետության պարագայում, բաղկացած է տարբեր շերտերից, որտեղ կան թե՛ ակնհայտ հայամետ գործիչներ և շրջանակներ, կան բացառապես իրանամետ շրջանակներ և կան նաև շրջանակներ, որոնք երբեմն նույնիսկ Իրանի շահերի դեմ վարում են որոշակի քաղաքականություն, խոսքը տարբեր պանթուրքիստական շրջանակների մասին է, որոնք Իրանի ներսում քողարկվելով շիական իսլամի ծածկով, որոշ դեպքերում նույնիսկ իրանական ազգային շահերի ծածկով առաջ են տանում երրորդ երկրների լոբբիստական ներգրավվածությունն այս երկրում, և ազդեցությունը փաստացիորեն նրանց միջոցով է իրականացվում քաղաքական վերախավի որոշումների վրա: Բայց կա մի կարևոր հանգամանք, մենք պետք է կարողանանք քարոզչական փուչիկները զանազանել իրականությունից. Մասնավորապես հենց վերջերս Ադրբեջանից հնչեց հայտարարություն առ այն, որ իրանական կողմը Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածը  գնահատել է 900 միլիոն դրամ, այսինքն՝ ըստ էության էժանության հանգամանքն էլ է դուրս գալիս, այսինքն՝ միայն մի հատվածը, որը պետք է կառուցվի, արդեն իսկ 900 միլիոն դոլար է:

Հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե Իրանը կօգնի այն կառուցել:

-Ադրբեջանի բռնապետը շատ դեպքերում, ունենալով որշակի գումարներ կամ ցույց տալով, որ ունի, փորձում է այդ մեթոդաբանությամբ աշխատել Իրանի հետ: Իրանի պես հզոր, նաև տնտեսական նշանակալի պոտենցիալ ունեցող պետությունը, չեմ կարծում, թե 900 միլիոն դոլարի հարցում դժվարություններ կունենա, այսինքն՝ սա ևս ցուցիչ է առ այն, որ ըստ էության իրանցիները ձգձգում են այս ծրագիրը կամ թողնում են, որպեսզի այս ծրագրի իրականացում իրագործի Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը, ինչպես գիտենք, ունի տնտեսական զգալի դժվարություններ, դա այն Ադրբեջանը չէ, որն առկա էր մի քանի տարի առաջ, երբ նավթային գները հասել էին իրենց բարձրակետին: Իրանական կողմը նույնիսկ որոշ դեպքերում իմիտացիա է անում, թե ինքը շահագրգիռ է որոշակի գործընթացներով, խոսքը նաև այս գործընթացներին է վերաբերում, պետք է հաշվի առնել իմ նախորդ ասածը, պատշաճ և հնարավորությունների լրացուցիչ առկայության դեպքում Իրանը զարգացնելու է այլընտրանքային ուղիներ ևս, այսինքն՝ ոչ մի դեպքում մենք չպետք է ունենանք այն պատրանքը, որ իրանցիները նստելու են և սպասեն մեր ուղու գործարկմանը, նրանք փորձելու են այլընտրանքային ուղիներ կիրարկել, բայց պայմանների դեպքում գերապատվությունը տալու են մեր ուղուն:

Պարոն Ոսկանյան, դուք ասացիք, որ Հայաստանը Իրանի համար կարևոր է անվտանգության տեսանկյունից, ենթադրում եմ, որ Իրանն էլ պետք է քայլեր ձեռնարկի Հայաստանի անվտանգությունը ամրապնդելու, մակարդակը բարձրացնելու համար, հատկապես քառօրյա պատերազմից հետո, ինչ քայլեր եք դուք տեսել:

-Ըստ էության, եթե մենք փորձենք բնութագրել Իրանի դերակատարությունը մեր արածաշրջանում, ապա պետք է կիրառենք ,,կայունացնող,, եզրույթը: Իրանը փորձում է մշտապես հավասարակշիռ դիրքորոշումներով պատերազմը կանխարգելելու քայլեր ձեռարկերով նպաստել մեր տարածաշրջանի կայունությանը: Այդ կայունությունը և ստեղծված դե ֆակտո իրավիճակը, հենց թեկուզ միայն սահմանների առումով, ձեռնտու է Իրանին, որովհետև կրճատվել է իրանաադրբեջանական սահմանը՝ հօգուտ Արցախի Հանրապետության և Արցախ-Իրան սահմանը, ըստ էության, կայունության սահման է, այդ սահմանագծից երբևէ չեն իրականացվել հակաիրանական գործողություններ, այդ սահմանը երբեք չի եղել լարվածության օջախ Արցախի և Իրանի միջև, էլ չեմ ասում Հայաստանի Հանրապետության հետ հատվածի մասին, իսկ ինչ վերաբերում է մնացյալ հատվածին, որն այսօր վերահսկում է Ադրբեջանը, ապա այնտեղից մշտապես իրկանացվել են հակաիրանական գործողություններ, ժամանակին նույնիսկ եղել են կրակոցներ այդ սահմանի վրա, սա ևս փաստ է, որ պետք է հստակորեն արձանագրվի, մինչև հիմա էլ այդ սահմանն օգտագործվում է ոչ միայն Ադրբերաջանի կողմից զանազան հակաիրանական գործողությունների համար որպես հարթակ, այլ նաև երրորդ խաղացողների կողմից: Մասնավորապես գաղտնիք չէ, որ այդ սահմանից և դրա ընձեռած հնարավորությունից օգտվում է Իսրայելը, որը Իրանի համար Մերձավոր Արևելքում համար մեկ, կամ համար երկու, եթե Սաուդյան Արաբիային նայելու լինենք, ախոյանն է, ամեն դեպքում Իրանի համար թշնամական տրամադրվածություններ ունեցող երկիր է և օգտագործում է Ադրբեջանի և Իրանի սահմանը ադրբեջանական կողմից: Սա ևս կարևոր հանագամանք է առ այն, որ իրանցիները շահագրգիռ չեն, չնայած խաղաղության հռետորաբանությանը, չնայած կողմերին հավասրակշռություն պահպանելու կոչերին, որպեսզի այդ սահմանային իրավիճակը փոխվի հօգուտ Ադրբեջանի:

Իրանական կողմը միշտ կոշտ հայտարությամբ  է հանդես գալիս հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ, բայց հիմա կարծես մի քիչ ավելի մեղմ է, այդքան կտրական դիրքորոշում չկա, դեսպանն ասաց, որ դա երկու երկրների նախագահների որոշելիքն է: Փոխվե՞լ է Իրանի դիրքորոշումն այս հարցում:

-Իրանի դիրքորոշումները չեն փոխվել, իրանցիները միանշանակորեն կողմնակից են, որպեսզի տարածշրջան երրորդ ուժեր մուտք չգործեն, ցանկացած երրորդ ուժ, որը կհայտնվի Իրանի սահմանի մոտ, ըստ էության, իրնական կողմից դիտարկվու է որպես սպառնալիք այս պետության անվտանգությանը: Այս հարցում ևս կարծես թե մեր և Իրանի կողնորոշումները համընկնում են, որովհետև ըստ էության մեր զորքերը կարողանում են հստակորեն վերահսկել իրավիճակը ամբողջ սահմանագծի հատվածում, նույնիսկ այնպիսի խոշորածավալ սադրանքի դեպքում, ինչպիսի քառօրյա պատերազմն էր՝ մեզ պարտադրված Ադրբեջանի կողմից, որտեղ, չնայած բազմաթիվ դժվարություններին, և, ցավոք սրտի, կորուստներին, հայկական կողմը ցույց տվեց, որ ի զորու է միայնակ իրականացնել իր վրա դրված առաքելությունը մեր տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու և զավթիչին համարժեք պատասախան տալու տեսանկյունից և սա չի կարող մեր դիրքերը չամրապնդել Իրանի աչքերում: Կարծում եմ, իրանցիները նաև գիտակցում են, որ հայկական կողմը ի զորու է և իվիճակի է վերահսկել իրավիճակը, կառավարել բոլոր հնարավոր ռիսկերը և այս տեսանկյունից փաստացիորեն այդ խաղաղապահների մուտքը դառնում է անիմաստ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական քարոզչության շանտաժները, որ եթե Ռուհանին գա Երևան, Ալիևը կմեկնի Իսրայել. սա ի՞նչ է նշանակում:

-Մի կարևոր հանագամանք կա, եթե որևէ մեկն ուշադրություն դարձնի Ադրբեջանական Հանարպետության քայլերին՝ Իրանի հետ փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ դեպքերի մեծամասնությունում Բաքվի վարչակարգը կապկում է մեր քայլերը: Հայաստանը և Իրանը խոսում են երկաթուղու մասին, դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանը, ինչպես ասում են ժողովրդախոսակցական լեզվով, իրեն կոտորելով՝ շտապում է նման խնդիր արծարծելու Իրանի հետ, դարձնելու այդ խնդիրն Իրանի հետ օրակարգային հարց: Մենք խոսում ենք բարձրավոլտ էլեկտրագծի մասին և սկսում ենք այդ էլեկտրագծի գործընթացը, ադրբեջանական կողմն անմիջապես վազում է Իրան այս խնդրով: Ստացվել է մի հետաքրքիր իրավիճակ, և անձամբ ինձ համար գոհացուցիչ և ինչ-որ առումով ուրախալի, երբ մենք ենք թելադրում ադրբեջանական կողմի օրակարգը Իրանի հետ հարաբերություններում, բայց այստեղ կա որոշակի ռիսկի չափաբաժին: Այսինքն՝ օրակարգը թելադրելուց հետո մենք՝ ինքներս, պետք է հստակ քայլեր իրականացնենք մեր և Իրանի միջև ձևավորված օրակարգը հնարավորինս արագ և որակյալ դարձնելու, կյանքի կոչելու ուղղությամբ: Մեր և Իրանի միջև հարաբերությունների միջև ցանկացած խորացում, հստակորեն անհանգստացնում է Բաքվի վարչակարգին, երբեմն նրան խուճապի է մատնում, երբեմն գցում հիստերիկ իրավիճակի մեջ, իրավիճակ, որի ականատեսն ենք մենք այօր, երբ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների քանակական չափաբաժինը գրեթե հասել է այն տարիներին, երբ Իրանի և Ադրբեջանի միջև փաստացի սառը պատերազմի իրավիճակ էր. խոսքը վերաբերում է նախևառաջ Ահմադինեժադի կառավարման տարիներին, այս տեսանկյունից սպառնալիքների քաղաքականությունը, որը որդեգրել է Ադրբեջանը, սպառնալիքներ որոնք բաժանվում են մի քանի ոլորտների, առաջին՝ Ադրբեջանը կխորացնի իր հարաբերությունները Իսրայելի հետ, Ալիևը կմեկնի Իսրայել: Առանց այն էլ Ադրբեջանը Իսրայելի հետ ունի հսկայական համագործակցության դաշտ, դաշտ, որը հենց Ալիևի բնորոշմամբ, ըստ ,,Վիկիլիքսի,, տարածած փաստաթղթերի տվյալների՝ միայն այսբերգի երևացող մասն է, և այս տեսանկյունից Իրանին սպառնալ Իսրայելի հետ հարաբերությունների էլ ավելի սրացմամբ, ըստ էության, անարդյունավետ քայլ է: Մյուս կողմից՝ նման սպառնալիքը հակասության մեջ է մտնում մեկ այլ սպառնալիքի հետ. այն, որ Իրանը լինելով իսլամական, շիայական պետություն, պետք է պաշտպանի շիաների, մահմեդականների շահերը Ադրբեջանում, հակառակ պարագայում, Իրանը իսլամական պետություն կոչվելու իրավունք չունի և նման այսպես ասած անպատասխանատու հայտարարություններ, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել երբ գրեթե նույն բերանից հնչում է սպառնալիք Իսրայելի հետ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից, այսինքն՝ մենք գիտենք, թե ինչպիսի վերաբերմունք ունի ընդհանրապես Մերձավոր Արևելքի մահմեդական հատվածը Իսրաելի հետ և հակառակը և այս համատեստում Ադրբեջանի սպառնալիքները ըստ էության այնքան անտրամաբանական են, որ հակասում են մեկը մյուսին: Բոլորովի վերջերս ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը լայնածավալ նյութ էր  հրատարակել, որտեղ իհարկե հարցականով գրվում էր, որ Իրանը զենք է տալիս Հայաստանին, հիմա դա հակասում է հենց Ալիևի ասածներին, որը Գերմանիայում հայտարարեց, որ Հայաստանին զենք է տրամադրում միայն Ռուսաստանը, այսինքն՝ ադրբեջանական քարոզչությունը իր հակաիրանականության և հակահայկականության այս գագաթնակետին նույնիսկ շփոթում է չափորոշիչները, հստակ ուղենիշները՝ հակասելով ինքն իրեն:

Պարոն Ոսկանյան Իրանի քաղաքականությունը եթե համեմատենք այսօրվա և 90-ականների ժամանակաշրջանը, որքանո՞վ է փոխվել:

-Մի կարևոր հանգամանք կա ընդհանրապես Իրանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, որը մշտապես պետք է ի նկատի առնել այս երկրի քաղաքականությունը վերլուծելիս, հատկապես ինչ վերաբերում է երկրի ներսում իրականացվող քաղաքականությանը, ըստ էության Իրանի քաղաքական դաշտում պահպանողականներ, բարեփոխականներ, այս տարանջատումը չափազանց պայմանական է և այս երկու թևերը նաև շատ դեպքերում գործում են փոխկապակցված, փոխգործակցության դաշտում՝ պետության համար անհրաժեշտ փուլերում փոխարինելով մեկը մյուսին, նաև եթե մենք համեմատական կտրվածքով վերցնենք Իրանը ընդհանրապես այս ձեր նշած 4 նախագահների ժամանակահատվածում, ապա պետք է նշել, որ ակնհայտ է, որ նրանցից յուրաքաչյուր նպաստել է սեփական պետության ազգային շահերի առաջմղմանը, բերեմ մի օրինակ, որը կարող է նույնիսկ պարադոքսալ թվալ. Ահմադիժենադի կառավարման տարիներին Իրանի միջուկային ծրագիրը նաև Ահմադիժենադի ջանքերով այնքան ուռճացվեց, որ դրանից հետո հասան Ռուհանին, գալով իշխանության, մի փոքր իջեցնելով սանդղակը, մի փոքր իջեցնելով այդ լարվածության աստիճանը, կարողացավ համաձայնության գալ միջազգային հանրության հետ, ,,Վեցյակի,, երկրների հետ, այսինքն՝ ըստ էության նույնիսկ Ահմադիժենադի վարած քաղաքականությունը, որը թվում է, թե հակասության մեջ է այսօրվա Ռուհանիի քաղաքականության հետ, ոչ թե հակասում է այսօրվա քաղաքականությանը, այլ փոխլրացնում, կամ նախաշեմ հանդիսանում այսօրվա քաղաքականության իրականացման համար, սա բոլորովին չի նշանակում, որ Իրանի ներսում չկա բավական արտահայտված ներքաղաքական պայքար, կան տարբեր կողմեր, կան տարբեր շահեր, այդ ներքաղաքական պայքարը կա, բայց նաև քաղաքական պայքարը ընթանում է մի կարևոր առանցքի շուրջ, դա իրանի պետականության շահն է, կամ եթե մենք դուրս գալով քաղաքագիտական եզրաբանությունից՝ դիմենք արևելագիտության տեսական եզրույթին, դա Իրանի գաղափարն է, գաղափար, որը թե իրանական հասարակության, իրանական քաղաքական վերնախավի ուղեղներում մշտապես նստած է որպես անսասան, կայուն մի հատկանիշ, որը մշտապես բնորոշ է եղել Իրանին, Իրանի պետականությունը իրանցիների գիտակցության մեջ, թե ինչքանով է դա համընկնում պատմական իրակույտներին, այլ հարց է, մշտապես դիտարկվում է որպես հավերժական, անսասան, կայուն և անխոցելի, այս տեսանկյունից թե պահպանողականները, թե՛ բարեփոխականները, թե՛ ազգանյականները, թե՛ չափավորականները, թե՛ աջակողմյանները, թե՛ ձախակողմյանները մշտապես աշխատում են այս գաղափարի ուղղությամբ, ոչ թե գաղափարի տապալման, ոչ թե գաղափարի վերաձևման, այլ գաղափարը զարգացնելու, գաղափարը պահելու ինչպես ասում են անթերի, և բյուրեղացնելու այդ գաղափարը, այս տեսանկյունից Իրանի փորձը ընդօրինակելի է, իրանցիների մոտեցումը պետականության հանդեպ ընդօրինակելի է և բնավ էլ պատահական չէ, որ իրանական պետականությունը ունի հազարամյակների ավանդույթ և ինչ որ առումով տարածաշրջանի մյուս երկրները, հատկապես այն երկրները, որոնք ունեն արհեստածին բնույթ, խոսքը նախևառաջ Ադրբեջանի մասին է, կան այլ պետություններ ևս, պետք է դասեր քաղեն Իրանից, դասեր՝ դրական իմաստով, երկիր, որը պատմականորեն այս տարածաշրջանում գրեթե մշտապես գերտերության կարգավիճակում է, միևնույն ժամանակ կարևորագույն նպաստ է բերել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կայացմանը, և այս տեսանկյունից Իրանի ներքաղաքական փոփոխությունները զգալի ազդեցություններ չեն թողնում այս երկրի պետականության զարգացման վրա:

-Մանավանդ որ գերագույն առաջնորդն է, ճի՞շտ է, ավելի շատ արտաքին քաղաքականությամբ զբաղվում:   

-Իրանի Իսլամական Հանրապետության  քաղաքական համակարգը այսօր այնպիսին է, որ բազմաթիվ կենսական նշանակության խնդիրների վերաբերյալ որոշում կայացնողը Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորն է՝ այսօր Սեյեդ Ալի Խամենեյին, և այս տեսանկյունից նման ինստիտուտի գոյությունը շատ դեպքերում հավասարակշռում է քաղաքական դաշտում պայքարի տրամաբանությունը՝ չթողնելով, որ այդ պայքարը հասնի ծայրահեղության աստիճանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում