Ֆրանսիայի և Գերմանիայի գործարարների միությունը Journal du Dimanche պարբերականում հրապարակել է համատեղ հայտարարություն, որով նրանք կոչ են արել ամրապնդել միասնական շուկան և եվրոյի կառավարումը ԵՄ տարածքում, որպեսզի նրա կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրոպային թույլ տան «վերածնվելու»:
Ֆրանսիայի արդյունաբերողների և գործարարների Medef միությունը, ինչպես նաև գերմանական արդյունաբերության դաշնային ասոցիացիան (BDI) և գործատուների միության կոնֆեդերացիան (BDA) պատրաստ են «անելու ամեն հնարավորը, որպեսզի մոբիլիզացնեն եվրոպական ուժերը»: Առաջարկությունը ուղարկվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Միությունը կոչ է անում ամրապնդել եվրոպական նախագիծը՝ կազմված երկու հիմնարար տնտեսական տարրերից` միասնական շուկայից և եվրոյի ղեկավարությունից: Գործարարները պահանջում են անհապաղ, հուսալի և տեսանելի գործողություններ եվրոյի կառավարման ուժեղացման համար՝ ԵՄ անդամ երկրների «իսկական» մեձեցմանը հասնելու նպատակով:










































