ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները չպետք է վերադառնան խոշտանգումների կիրառությանը, հայտնում է TASS-ը:
«Որպես գերագույն հրամանատար՝ իմ կուտակած փորձը միայն ուժեղացրել է իմ համոզմունքը, որ Միացյալ Նահանգները երբեք չպետք է դիմի խոշտանգումների կիրառման պրակտիկային: Դա համարձակություն կտա ռեպրեսիվ ռեժիմներին, առիթ կլինի ահաբեկիչների հավաքագրմանը և ծայրահեղականության տարածմանը, ինչպես նաև վնաս կհասցնի ԱՄՆ-ի` որպես աշխարհում բարության ուժի վարկանիշին »,- մանրամասնել է նախագահը:
Օբամայի խոսքով` ԱՄՆ-ը «ընդունել է անցյալի սխալները» և օգնել է աշխարհում տարածելու մարդկանց նկատմամբ հումանիտար վերաբերմունքի մեթոդներ:









































