ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ հունիսի 28-ին Տերտերի շրջանում՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում անցկացված մոնիտորինգն անցել է առանց միջադեպերի: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Հայկական կողմում մոնիտորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ուիլյամ Փրայորը:
Ադրբեջանական կողմում այն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը և Իրժի Աբերլեն:







































