ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում հարցաքննության ժամանակ սևամորթ երիտասարդը հարձակվել է ոստիկանության սպայի վրա և փորձել խլել նրա ատրճանակը: Այս մասին տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Դեպքը տեղի է ունեցել, երբ սպան արձակել է կասկածյալի ձեռնաշղթաները: Նրան օգնելու են եկել 2 գործընկերները՝ էլեկտրաշոկերով: Ընդ որում, պայքարի ժամանակ երիտասարդը բղավել է՝ «Սպանիր ինձ»:
Ձերբակալված 23-ամյա Թոմաս Ռոբինսոնը մեղադրվում է 17-ամյա դեռահասի սպանության մեջ: Ավելի վաղ նա մեղադրվել է թմրանյութեր պահելու համար: Այժմ այդ մեղադրանքներին կավելանա նաև ոստիկանի վրա հարձակումը:











































