Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն որևէ հաջողության չի հասել այս պաշտոնում աշխատելու ընթացքում: Ինչպես հաղորդում է Le Monde պարբերականը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար Նիկոլ Բրիկը:
«Ես հենց այդպես եմ կարծում: Կարծում եմ՝ նա ոչ մի բանի չի հասել այս պաշտոնում»,- ասել է նա:
Այս հայտարարությունը դարձել է ևս մեկ օղակ նկատողությունների շղթայում, որոնցով վերջին ժամանակներս փոխանակվում են Փարիզն ու Բրյուսելը: Կողմերի միջև հակամարտություն է առաջացել եվրոպական կինոարտադրությունը Հոլիվուդի գերակայությունից պաշտպանելու Ֆրանսիայի մտադրության պատճառով, ինչը չի հաստատվել Բարոզուի կողմից:









































