Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Երևանի հուշարձանների ոչնչացումը սկիզբ է առել Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում. ԹԻ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն տարածել է հաղորդագրություն Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ:

Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացը սկիզբ է առել և հատկապես մեծ չափով տեղ է գտել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում և նրա անմիջական մասնակցությամբ:

Երևան քաղաքի գործադիր կոմիտեի դեռևս 1991 թ. ապրիլի 12-ի՝ «Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծ»- թիվ 6/18 որոշմամբ հաստատված էր Երևան քաղաքի պատմության և մշակութային հուշարձանների ցանկը: Սակայն խախտելով ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման պահանջները, Երևանի քաղաքապետարանի կողմից 12.04.1991թ. թիվ 6/18 որոշումը, սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման համար, ինչի հետևանքով ուժը կորցրել է: Սակայն Երևանի քաղաքապետարանը չի բավարարվել դրանով և, ենթադրաբար նաև Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ, նախապատրաստել և 2000 թ. օգոստոսի 30-ին ընդունել է հատուկ որոշում՝ թիվ 1137՝ Երևան քաղաքի գործադիր կոմիտեի թիվ 6/18 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Արդյունքում, Երևան քաղաքը «դադարել է ունենալ» պահպանության ենթակա պատմության և մշակութային հուշարձաններ: Եղած հուշարձանները, փաստորեն, դուրս են մնացել ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության իրավասությունների դաշտից և Երևանի կենտրոնի հողամասերի ձեռքբերողներին 4 տարի շարունակ հնարավորություն է ընձեռվել անարգել քանդել կամ վնասել այդ տարածքներում գտնվող հուշարձան շենքերը: Քանդվել է առնվազն 25 հուշարձան-շենք, որոնք հետագայում հասկանալիորեն այլևս չեն ներառվել ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» թիվ 1616-Ն որոշմամբ հաստատված ցանկում: Այս որոշման համաձայն՝ տասնչորս հուշարձան էլ համարվել է տեղափոխման ենթակա՝ նպատակ ունենալով չխոչընդոտել Երևանի կենտրոնում իրականացվող շինարարությանը:
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005 թ. հայտնաբերել է հուշարձանների ոչնչացման փաստը (տես` http://genproc.am/am/46/item/581/ ; http://genproc.am/am/47/item/593/ և http://genproc.am/am/47/item/705/), դա պայմանավորելով նաև հուշարձանների պահպանությունն ապահովող իրավական ակտերի բացակայությամբ, մասնավորապես Երևան քաղաքի գործադիր կոմիտեի վերոնշյալ որոշման վերացման հետ: Այդուհանդերձ, մինչ օրս որևէ մեկը հուշարձանների փաստացի ոչնչացման ու այդ հանցագործության նախապատրաստման կամ օժանդակման համար չի ենթարկել քրեական պատասխանատվության: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հասարակական կազմակերպության կողմից 2009թ.-ից ի վեր իրավապահ մարմիններին ներկայացվող հաղորդումները չեն արժանացել պատշաճ քննության:

1999թ.-ից մինչև 2004թ. աշխատելով Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում՝ Ն.Սարգսյանը հեղինակել է Երևանի պատմամշակութային հուշարձաններով զբաղեցված կենտրոնական հատվածը բարձրահարկերով կառուցապատելու ծրագրերը: Նա ներգրավված է եղել ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 25-ի՝ «Երևան քաղաքի հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի մասին» և դրան հաջորդող ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախապատրաստական գործընթացներում: ՀՀ կառավարության այդ որոշումներով Երևանի քաղաքապետին թույլատրվել է հողամասերը տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով` քաղաքապետարանի ձեռքը տալով կոռուպցիոն լծակ` պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավոր անօրինական մուծումների և գործընթացների վերաբերյալ: Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և ՀՀ կառավարության որոշումներով իրեն ընձեռված հնարավորությունները՝ Ն.Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, գործարքի մեջ է մտել մի խումբ ձեռքբերողների հետ, և Երևանի գլխավոր ճարտարապետի իր պաշտոնավարումը դադարեցնելուց հետո, 2004թ.-ից ներգրավվել նրանց կողմից իրականացվող շինարարության բազմաթիվ նախագծային աշխատանքներում՝ ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ միջոցով:

Երևանի կենտրոնի կառուցապատման գործընթացների անօրինականության և կոռումպացվածության վերաբերյալ բազմաթիվ վկայությունները և Ն.Սարգսյանի կողմից հատկապես Երևանի կենտրոնում նախագծված շենքերի մեծ քանակը (տես՝ http://www.nareksargsyan.am) ծնում են ողջամիտ կասկածներ նրա կողմից իր պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ: Մտահոգությունների տեղիք է տալիս նաև 2008-2011թթ. ՀՀ գլխավոր ճարտարապետի և ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում գտնվելու ընթացքում Ն.Սարգսյանի նրա կողմից իրականացված խոշոր նախագծերը, այն դեպքում, երբ Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր ճարտարապետներ և նախագծող կազմակերպություններ: Ինչպես բացահայտվել է վերջերս, Ն.Սարգսյանը ներկայումս ներգրավված է Երևանի Աբովյան փողոցի 3 հասցեում 10 հարկանի հյուրանոցային համալիրի նախագծման աշխատանքներում՝ տվյալ կառուցապատմամբ վտանգի տակ դնելով պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող ԱՕԿՍ-ի և հարևան շենքերը:

Ն.Սարգսյանի մասնակցությունը Երևանի կենտրոնի պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացման և/կամ նախապատրաստման աշխատանքներին և պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերը պետք է ուսումնասիրվեն համապատասխան մարմինների կողմից՝ քննությանը ներգրավելով նաև այլ պատասխանատու պաշտոնյաների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը համապատասխան տարիներին զբաղեցնող անձանց՝ Ալբերտ Բազեյանին, Ռոբերտ Նազարյանին և Երվանդ Զախարյանին: Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կիրականացնեն պատշաճ քննություն և կձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ, 308-րդ և 375-րդ հոդվածների համաձայն պատասխանատվության ենթարկելու Երևան քաղաքի պատմամշակութային մի ամբողջ շերտի ոչնչացման համար պատասխանատու պաշտոնյաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում