Ուելսի հավաքականի դեմ խաղից հետո անգլիացի երկրպագուները սուր քննադատության են ենթարկել թիմի եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգին: Ֆուտբոլասերները սոցցանցերում էջ են բացել` գումար հավաքելու և Ստերլինգին վերադարձնելու նպատակով:
Անգլիա-Իսլանդիա խաղից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան զանգահարել է Ստերլինգին և աջակցություն հայտնել նրան:
«Որքան դու աշխատես ինձ համար, այնքան ես կպայքարեմ քեզ համար: Դու հիանալի ֆուտբոլիստ ես և մեծ դեր ունես իմ ծրագրերում»,- The Sun-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































