Եվրախորհրդարանի՝ միջազգային քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո կոչ է արել ստեղծել ԵՄ ընդհանուր շտաբ-բնակարան և համաեվրոպական բանակ՝ երկարաժամկետ հեռանկարով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեզ անհրաժեշտ է ընդհանուր շտաբ-բնակարան և ցանկացողների կոալիցիա՝ մշտական կառուցվածքային համագործակցության մեխանիզմին համապատասխան: Այդպիսի խմբից երկարաժամկետ հեռանկարով կարող է ձևավորվել ԵՄ բանակ»,- ասել է Բրոկը Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ դա ԵՄ-ին կօգնի ամրապնդել իր դերակատարությունը անվտանգության և պաշտպանությոն քաղաքականությունում, ինչպես նաև իր վրա վերցնել խաղաղության ավելի մեծ պատասխանատվություն:











































