Ֆրանցիսկոս պապի ուղերձներն ուղղված են ողջ մարդկությանը, և նրա խաղաղարար ներկայությունը ու Հայաստան կատարած այցն ինքնին ունեն պատգամ, այն է՝ պատերազմները և լարվածությունները խաղաղությանն առաջնորդող գործոններ չեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը:
Վերջինիս կարծիքով՝ այս այցելությունը նոր էջ կբացի ոչ միայն միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում, այլև իր մեջ պարունակում է պատգամ՝ ուղղված երկրների, պետությունների իշխանություններին. «Այս երկրագունդը պետք է օգտագործենք ամենքս, պետք է խաղաղությամբ ապրենք, որովհետև հակառակ տարբերակը վտանգավոր է համայն մարդկության համար և կտանի դեպի բնաջնջում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































