Monday, 22 06 2026
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է

Ներկայացվել է Հայաստանում արխիվային գործի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգի» նախագիծը: Փաստաթղթով սահմանվում են արխիվային գործի զարգացման նպատակները, խնդիրներն ու ուղղությունները: Ա. Վիրաբյանի խոսքով` հայեցակարգի կենսագործման արդյունքում արխիվային գործը նոր որակի և մակարդակի կհասնի` ենթակառուցվածքների արդիականացման, տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներդրման և կադրային ներուժի թարմացման միջոցով և հնարավոր կլինի որակյալ ու ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ մատուցել քաղաքացիներին, պետական կառավարման մարմիններին:

ՏԿՆ հասարականության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն առաջարկել է փաստաթուղթը լրամշակել` ընդգրկելով արխիվային գործի զարգացման հեռանկարներին վերաբերող բոլոր ուղղություններն ու խնդիրները, այդ թվում` նախատեսել պայմաններ, որոնք կխրախուսեն արխիվային գործի նկատմամբ մասնավոր հատվածի հետաքրքրությունը: Լրամշակելուց հետո նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարություն:

ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոնվենցիայի լրացուցիչ` Պալերմոյի արձանագրությամբ, որին միացել է նաև Հայաստանը, անօրինական միգրացիայի կազմակերպումը քրեորեն պատժելի արարք է համարվում: Ըստ Գ. Եգանյանի` ներկայացված նախագծով օրենսգիրքն առաջարկվում է լրացնել նոր` 329.1-րդ հոդվածով, որի համաձայն անօրինական միգրացիայի կազմակերպումը, անկախ անձի քաղաքացիությունից, քրեորեն պատժելի արարք կհամարվի: Բացի այդ, անօրինական միգրացիայի կազմակերպումից ստացած եկամուտները կդիտվեն որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ: Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև Քրեական դատավարության օրենսգրքում:

Գ. Եգանյանը կոլեգիայի անդամներին ներկայացրեց նաև «Վերադարձ» www.backtoarmenia.am ինտերնետային տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման կարգի նախագիծը: Համակարգի ստեղծման և կարգի հաստատման նպատակը Հայաստան վերադարձող քաղաքացիների համար վերադարձի և կայուն վերահաստատման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, այդ տեղեկատվությունը և համապատասխան ծրագրերը մեկ ինտերնետային համակարգում մեկտեղելը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար հայաստանյան պետական մարմիններին ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորության ստեղծումը, «մեկ պատուհանի» սկզբունքով խնդիրների վերհանումն ու հետագայում դրանց իրավական կարգավորումն է:

Նշվել է, որ նախագծերը քննարկվել են շահագրգիռ մարմինների կողմից և սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարություն:

Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկություններ է ներկայացրել Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում հունիսի 19-ին Երևանում անցկացված «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովի արդյունքների մասին: Տեղեկացվել է, որ համաժողովի եզրահանգումները նախատեսվում է քննարկել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանում` որպես Կոնգրեսի երաշխավորություններ ընդունելու նպատակով:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում աշնանը Երևանում նախատեսվում է նաև ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը: Փոխվարչապետը հանձնարարել է սկսել կազմակերպչական աշխատանքները` միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Քննարկված բոլոր հարցերը կոլեգիան ընդունել է ի գիտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում