Warner Bros. կինոընկերությունը ձեռք է բերել Ս. Քրեյգ Ցալերի «Լուրջ գործեր Նորս Հենսոն փողոցում» (Mean Business On North Ganson Street) վեպի էկրանավորման իրավունքը՝ նշված է Deadline կայքում:
Ֆիլմի գլխավոր դերակատարներին կմարմնավորեն Լեոնարդո դի Կապրիոն ու Ջեյմի Ֆոքսը:
Գիրքը երկու դետեկտիվների մասին է, որոնք հետաքննում են ոստիկանների սպանությունը Միսուրի նահանգում: Հենց նրանց էլ մարմնավորելու են Ֆոքսն ու դի Կապրիոն, ով հանդես կգա նաև որպես նախագծի պրոդյուսեր:
Ֆիլմի սցենարը կգրի անձամբ Ցալերը:
Ընդ որում՝ գրողը դեռ պայմանագիր չի կնքել գրքի հրատարակման համար ու ներկայում զբաղված է հրատարակչի որոնման աշխատանքներով:
Դի Կապրիոն ու Ֆոքսը միասին նկարահանվել են Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» (Django Unchained) ֆիլմում:











































