Թուրքիայի իշխանությունները որոշել են փոխել բանակի կանոնադրությունը՝ զինվորականներին զրկելով պետական հեղաշրջում իրականացնելու իրավունքից: Հունիսի 27-ին Թուրքիայի կառավարությունը համապատասխան ուղղումները ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը, հաղորդում է Hurriyet Daily news-ը:
Ուղղումները կսահմանափակեն զինվորականների մասնակցությունը ներքաղաքական կյանքին: Նրանց հիմնական խնդիրը կդառնա Թուրքիայի պաշտպանությունն արտաքին սպառնալիքներից: Խորհրդարանն օրինագծի քննարկումը կսկսի 2013 թ. աշնանը՝ ամառային արձակուրդներից հետո:
Գործակալությունը հիշեցնում է, որ թուրքական բանակին հեղաշրջում իրականացնելու իրավունք է շնորհվել 1960 թ.: Այդ ժամանակից ի վեր զինվորականները չորս անգամ փոխել են իշխանությունը:
Թուրքիայի կառավարությունն ուղղումները պատրաստել է զանգվածային ցույցերի ֆոնի վրա, որոնք երկրում սկսվել են 2013 թ. մայիսին:








































