Սիրիայի արևելքում օդային հարվածների հետևանքով զոհվել է տասնյակ խաղաղ բնակիչ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդին:
Խորհրդի տվյալներով` ավիահարվածները կատարվել են Դեյր էզ Զոր շրջանի արևելյան Ալ-Քուրիա գյուղի տարածքում: Օդային հարվածների հետևանքով զոհվել է 47 մարդ, այդ թվում՝ 31 խաղաղ բնակիչ:
Գործակալությունը նշում է, որ շրջանի տարածքը գրեթե ամբողջությամբ վերահսկում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները:











































